«Ժամանակ». Ստուգումներ՝ ԿԳՆ-ում
14/06/2018 09:47
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում