Գարեգին II-ը կօծի Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցին

Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը’ ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին:

Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:

Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում