Մոսկվայաբնակ հայ երիտասարդները շնորհավորել են պատերազմի վետերաններին մայիսի 9-ի կապակցությամբ

Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան մայիսի 9-ին հավաքվել էր Հաղթանակի զբոսայգում, շնորհավորելու համար Մեծ Հայրենականի վետերաններին Հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ: Այս մասին ասվում է ասվում է Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Հայաստանում այդ օրը նշում են նաև որպես Շուշիի ազատագրման ու ԼՂՀ ՊԲ կազմավորման օր:

Սկզբում մի փոքր զրույց տեղի ունեցավ Մեծ Հայրենական պատերազմին հայերի ունեցած մասնակցության մասին, որից հետո, հայրենասիրական երգեր կատարելով, երիտասարդները մոտենում էին պատերազմի հերոսներին, շնորհակալություն հայտնելու համար նրանց խաղաղ երկնքի համար:

Յուրաքանչյուրին հանձնվել են ծաղիկներ, բացիկներ ու նամակներ, որոնց հեղինակները դպրոցականներ են Մոսկվայի Մանկական շարժումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում