Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Էջմիածնի երկրապահ կամավորական միության գրասենյակի տարածքից:
Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից, նրանց ուղեկցությամբ նստեց մեքենան: Մանվել Գրիգորյանի հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել, սակայն նրան թույլ չտվեցին:
ԱԱԾ աշխատակիցներից մեկը Սեյրան Սարոյանին խորհուրդ տվեց հետևի մեքենան նստել: Սեյրան Սարոյանն իր մեքենայով հետևեց նրանց:
Երբ Մանվել Գրիգորյանին տանող մեքենան հեռանում էր, մի կին փորձում էր խոչընդոտել` կանգնելով մեքենայի դիմաց: ԱԱԾ աշխատակիցները հեռացրին կնոջը, և մեքենան շարժվեց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր են ԱԱԾ աշխատակիցները տարել Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին, նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Օրվա ընթացքում մենք հայտարարություն կտարածենք և պարզաբանում կտանք»,- ասաց Գալստյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում