Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազան նոր զինտեխնիկա կստանա

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան նոր սարքավորումներ է ստանում: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով tatar-inform.ru կայքին։

Ըստ աղբյւորի` հնարավոր է, որ մոտ ժամանակներս ռազմաբազան ստանա հատուկ մեքենաներ, որոնք ստեղծված են «Կամազ 43118»-ի հիմքի վրա՝ 6X6 անիվների համակարգերով։

Բազան նաև ստանալու է նոր շարժական կառավարման միավորներ՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համար, նավիգացիոն և տեղանքում կողմնորոշվելու ГЛОНАСС համակարգեր, ռադիացիոն և քիմիական հետախուզության համար սարքավորումներ, գիշերային տեսանելիության սարքեր։

«Նոր համակարգերը կարող են հայտնաբերել ավելի քան 100 օդային թիրախներ՝ 100 կմ շառավիղով և միաժամանակ ավելի քան 10 թիրախի տեխնիկական սպասարկումն իրականացնել»,-տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում