«Քարե երազները» ոչ թե պատմական , այլ գեղարվեստական ստեղծագործություն է. Արսեն Խառաթյան
Նմանատիպ
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի «Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ինստիտուտում» տեղի է ունեցել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի քննարկումը, որին ներկա էին տարբեր ականավոր մասնագետներ:
Ջորջթաունի համալսարանի պատմագիտության ամբիոնի դասախոս Միքաիլ Մամեդով նշել է գրքի նկատմամբ Ադրբեջանում առաջացած բողոքի փաստը և հույս հայնտնել, որ հայկական կողմից ձեռնարկվող համարժեք քայլերը կնպաստեն խաղաղության գործընթացին:
Իսկ ադրբեջանցի գիտնական Ուլվա Իսմայիլը նշել է, որ Այլիսլին հռչակ է վայելում Ադրբեջանի սահմաններից դուրս և նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:
Հանդիպմանը ներկա էր նաև հայ փորձագետ Արսեն Խառաթյանը, ով նշել է, որ չյնայած ադրբեջանական հասրակության մեջ առաջացած բացասական արձագանքին Այլիսլիի գիրքը երկարաժամկետ կտրվածքով օգտակար կլինի:
««Քարե երազները» ոչ թե պատմական , այլ գեղարվեստական ստեղծագործություն է: Երկու հասարակությունների մեջ նման գրողների առկայությունը կնպաստի հանդուրժողականության խթանմանը»:
Հատկանշական է, որ ադրբեջանական նշանավոր լրատվամիջոցներից այս թեմային անդրադարձել էր միայն contact.az լրատվական կայքը: Հիշեցնենք, որ Այլիսլիի ստեղծագործությոնում պատկերվում է 1990թ-ի Բաքվում հայերի կոտորածները: Այս ստեղծագործության պատճառով Այլիսլին զրկվել է Ադրբեջանի ժողովրդական գրողի տիտղոսից, և պարբերաբար սպառնալիքներ է ստանում, որ կզրկվի կյանքից:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում