ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում