Ֆերգյուսոնի հրաժեշտի խոսքերը
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Օլդ Թրաֆորդում» իր վերջին հանդիպումից հետո դուրս է եկել խաղադաշտի կենտրոն և հրաժեշտի խոսքով դիմել լեփ-լեցուն մարզադաշտին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ոչ միայն ղեկավարությունը, մարզչական և բժշկական անձնակազմերին, ֆուտբոլիստներին, այլ նաև՝ բոլոր երկրպագուներին: Հենց ձեր շնորհիվ եմ ես ստացել ամենավառ տպավորություններն իմ կյանքում:
Ես երջանիկ մարդ եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ բախտ է վիճակվել մարզել մեծագույն ֆուտբոլիտների: Սակայն մարզչի պաշտոնից իմ հեռանալը չի նշանակում որ թիմում ավարտվել է իմ ժամանակը: Հիմա կարող եմ վայելել թիմի խաղը, և ոչ թե ապրումներ ունենալ ֆուտբոլիտների հետ:
Այժմ հիշվում են վերջին պահին խփված բոլոր գոլերը, անհավանական վերադարձերը և նույնիսկ՝ պարտությունները: Այդ ամենը մեծ ակումբի պատմության մի մասն է: Կարևոր է հիշեցնել, որ մենք ունեցել ենք նաև վատ ժամանակներ, սակայն թե՛ ֆուտբոլիստները և թե՛ երկրպագուները մշտապես սատարել են ինձ: Ցանկանում եմ, որ նման կերպով աջակցեք նաև նոր մարզչին: Դա կարևոր է:
Բոլոր խաղացողներին հաջողություն եմ մաղթում: Դուք հրաշալի ֆուտբոլիստներ եք, իմացեք, թե մարզաշապիկը, որը կրում եք դուք, ինչ գին ունի այս տրիբունաներում գտնվող յուրաքանչյուրի համար:
Այժմ ես պետք է գնամ հանդերձարան, սակայն մինչ գնալս ցանկանում եմ շնորհակալություն ասել նաև Ֆերգյոսոնների ընտանիքին և իմ 11 թոռներին»,- լեգենդար մարզչի խոսքերը փոխանցում է The Mirror-ը:Այս մասին տեղեկացնում է Sport Armenia-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում