Գոռ Մինասյանն՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Երեկ կեսգիշերից հետո պայքարն ավարտեցին գերծանր քաշայինները: Այդ մասին տեղեկացնում է Aravot.am-ը:

Մեդալների ընդգծված հավակնորդներն էին Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն, հայաստանցի Գոռ Մինասյանը եւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարեն Մարտիրոսյանը: Եվ պայքարի ավարտին նրանք նույն հերթականությամբ էլ կանգնեցին պատվո պատվանդանին: Տալախաձեն հաղթեց երկու մրցաձեւերում էլ՝ երկամարտում ցույց տալով 411 կիլոգրամ: Գոռ Մինասյանը թե պոկումում՝ 183 կգ, թե հրումում՝ 220 կգ եւ թե երկամարտում՝ 403 կգ, նվաճեց արածաթե մեդալները, իսկ բրոնզե մրցանակակիր դարձած Կարեն Մարտիրոսյանը ցույց տվեց 385 (180+215) կիլոգրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում