Գ. Սահակյան. Ցանկացած այլ քաղաքական ուժ, եթե իշխանություն լիներ` կտար Ղարաբաղը

Քանի մեր երկրում առկա են ազգային, պետական խնդիրներ, բնական է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է իշխի։ Aysor.am-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով’ ՀՀԿ-ն դեռ անելիքներ ունի: «Ցանկացած այլ քաղաքական ուժ, եթե իշխանություն լիներ, կտար Ղարաբաղը»,- նշել է բանախոսն ու հավելել, որ միայն ՀՅԴ-ն այդպես չէր վարվի, իսկ ՀՅԴ-ն էլ այդքան ուժ և մարդկային ռեսուրս չունի:

Անդրադառնալով Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրներին’ բանախոսը նշել է, որ դա բնական է համարում։
«Մենք ունենք այդ պարտքը, ունենք բավականին օրենքներ, պետբյուջեի սահմաններում ինչ ասես, որ չի արվել և հասարակությունը պարտավոր է պահել նրանց, բայց այս ընտրությունների ժամանակ ազատամարտիկներին էլ էին մոռացել, Ղարաբաղն էլ»,- նշել է նա։

Մեկ այլ աղբյուր’ Aravot.am-ը նշում է, որ այն հարցին, թե արդյոք կընդունեն մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում քննարկելու եւ մեր երկրի արտագաղթի, խնդիրների համար մի ելք գտնելու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը՝ Գ. Սահակյանը ասել է, որ այն արդեն ուշացած հրավեր էր և, որ իրենք հրավիրում էին Րաֆֆիին, իսկ նա այդպես էլ չեկավ, հիմա երկրում իրավիճակը հանգիստ է , իսկ հրավերը’ ժամկետնանց :

Ինչ վերաբերվում է առկա խնդիրենրին, ապա դա Րաֆֆի Հովհաննիսյանի լուլելու խնդիրները չեն: Նա նաև հավելել է, որ առկա խնդիրները լուծելու են իշխանությունները, իսկ կառավարությունն արդեն այդ ծրագիրն ունի:

Խոսելով արտագաղթի մասին Գ. Սահակյանը նշել է, որ ոչ ոք չի բացառում դրանց առկայությունը, վերջինս հավելել է, որ կա նաև ներգաղթ և որպես օրինակ մատնանշել Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին:

Վերջում Aravot-ի այն դիտարկմանը, որ թվում է, թե Գ. Սահակյանը նեղացած է պետական ապարատից ու կարծես ընդդիմություն լինի՝ նա պատասխանել է. «Եթե ընդդիմություն չկա, մենք պետք է և՛ դիմություն, և՛ ընդդիմություն լինենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում