Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը

Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը

Հռոմում առաջին անգամ հանրությանը ներկայացրել են իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը։ cultradio.ru-ն գրում է, որ այն նկարիչը ստեղծել է 19 տարեկանում։ Կերամիկական սալիկի վրա պատկերված էր Գաբրիել հրեշտակապետը։ Լեոնարդոյի արվեստն ուսումնասիրող արվեստաբանները ենթադրում են, որ նկարիչն իրեն է պատկերել։

Փորձագետները դժվարանում են այն գնահատել։

«Սա Լեոնարդոյի առաջին գեղարվեստական աշխատանքն է և այն անգին է»,- ասել են նրանք։

Ռիա նովոստին գրում է, Վերածննդի ժամանակաշրջանի նկարչի արվեստով զբաղվող մասնագետներին դիմել են նշանավոր Ֆենիչե դի Ռավելլո ընտանիքի ժառանգները, ովքեր ստացել են այդ աշխատանքը կտակով դեռ 19-րդ դարի վերջին։ Ենթադրվում է, որ դի Ռավելլո ընտանիքին իրենց ծառայության համար այն նվիրել է նեապոլիտանական թագուհի Իոաննա Արագոնացին։

Փորձագետները նշել են, որ սեփականատերը դեմ չի լինի այն վաճառել իտալական պետությանը։

«Մենք հույս ունենք, որ այն կմնա Իտալիայում։ Եթե պետությունը պատրաստ է այն ձեռք բերել, մենք պետք է գտնենք թանգարան, որտեղ այն կցուցադրվի… Մենք չենք կարող կորցնել այն, ինչպես կորցրել ենք Մոնա Լիզան»,- ասել է արվեստաբաններից մեկը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում