Քաղաքապետի երդմնակալության արարողակարգը

«Հրապարակը» գրում է, թե նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին: Ըստ «Երեւանի մասին» օրենքի’ երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր «ատրիբուտները». ավագանու ամենատարեց անդամը նախօրոք’ ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երեւանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, եւ բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին’ երդմնակալության համար: Այդ լանջաշղթան Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է կրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում