«Ես այդ կոչի մեջ չեմ տեսնում լրջություն»

Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, բոլոր նրանց, ովքեր ուզում են երկրում իրավիճակ փոխել, հրավիրեց «Անի պլազա» հյուրանոց՝ կլոր սեղանի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այդ հրավերի հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հրավերը չի կարող լուրջ ընդունել եւ մասնակցել քննարկմանը. «Երբեք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով նույն տարածքում չեն կարող գտնվել: Սերժ Սարգսյանի շահերը չեն կարող համընկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր կեցվածքի հետ:

Այսինքն, ես արդեն ի սկզբանե անլրջություն եմ տեսնում այդ կոչի մեջ: Իրատեսական պետք է լինեն քաղաքական գործչի քայլերը, իսկ ինչպես մենք բոլորս տեսանք, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը հետընտրական շրջանում ե՛ւ իրատեսական չէին, ե՛ւ ծրագրային չէին, ե՛ւ նպատակային չէին: Հետեւաբար ես այդ կոչի մեջ չեմ տեսնում լրջություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում