Դ. Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Տ. Սարգսյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին’ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ, տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ’ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում ֆաշիստական զավթիչների դեմ խիզախորեն մարտնչած մեր պապերի և հայրերի հիշատակի առջև, ովքեր անձնուրաց կերպով պայքարում էին թշնամու դեմ:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների եղբայրությունը, որն անցել է պատերազմական փորձությունների միջով, այսուհետ ևս կշարունակի նպաստել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:
Հայաստանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում