Time ամսագրի եւ Google ընկերության համընդհանուր ծրագիրը ցույց կտա, թե ինչպես է փոփոխվել երկրագունդը վերջին 25 տարիների ընթացքում (լուսանկարներ)

Ավելի քան չորս դար է, ինչ Երկրագնդի մակերեսը նկարահանվում է կոսմոսից’ արբանյակների օգնությամբ:Կուտակված միլիոնավոր  նկարնեը մշտապես օգտագործվում են ամենատարբեր ծրագրերում:

Այդ նկարների օգնությամբ, Google ընկերությունը ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության և Time ամսագրի հետ համատեղ ստեղծել են համընդհանուր ծրագիր, որը կոչվում է Timelapse.

Ծրագրում ստեղծվում են Երկրի ինտերակտիվ քարտեզներ, որոնցով հնարավոր է տեսնել վերջին 25 տարիների ընթացքում երկրագնդի մակերեսին տեղի ունեցած փոփոխությունները:

Timelapse անիմացիոն քարտեզները երկարատև և ծանր աշխատանքի արդյունք են: Այդ քարտեզի ստեղծաման աշխատանքները սկսվել են դեռ 2009 թվականից:

Քարտեզի ստեղծման համար օգտագործվել են ավելի քան երկու միլիոն արբանյակային նկարներ, սկսած 1984 թվականից:

Նրանցից ընտրվել են լավագույններ և հավաքվել մեկ նկարում:

Կադրային փոփոխությունների շնորհիվ ստեղծվում է հնարավորություն տեսնելու, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել Երկրագնդի լանդշաֆտը վերջին 25 տարիների նթացքում: Ինչպես են չորանում գետերը, կտրվում անտառները, հայտնվում քաղաքաներ և արհեստական կղզիներ, հալվում սառցաբեկորները:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում