Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները եւ աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում