ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ավտոմեքենայից աղբ նետող վարորդին հորդորում է, որ իր նետած աղբը փողոցից տեղափոխի (տեսանյութ)
28/06/2018 12:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Shamshyan.com: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:
Վ. Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտենում է օրինախախտ վարորդին և հորդորում, որպեսզի նա իր նետած աղբը փողոցից վերցնի և տեղափոխի աղբարկղ: Վարորդը գլխիկոր հեռացնում է իր նետած աղբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետը իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում