Իվանաշվիլին վերջնականապես պատռեց իր «ռուսական դիմակը»
Նմանատիպ
Մայիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ամեն գնով կվերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ինչպես փոխանցում է «Гризия.online»-ը, Իվանաշվիլին մասնավորապես նշել է. « Ես խոստանում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կհարթվեն, քանի որ դա բխում է հենց Վրաստանի շահերից: Մենք ոչ մի տեսակ ճնշումներին կուլ չենք գնա»:
«Вести- Грузия» լրատվական կայքը ավելի ընդլայնված է ներկայացնում վարչապետի ելույթը, որտեղ նա ասել է, որ չնայած նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և նախկին կառավարող ուժի ագրեսիային, իրենք կբարելավվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելին՝ վարչապետը, բավականին բաց տեքստով հայտարարել է, որ նոր կառավարության նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն է: Իսկ միջոցների ընտրության հարցում Իվանաշվիլին շեշտը դրել է մասնավորապես լավ մենեջմենթի և ճկուն դիվանագիտության վրա:Իվանաշվիլին իր խոսքում Ռուսաստանի անվանել է մեծ հարևան՝ ակնարկելով ոչ թե երկրի չափերը, այլ աշխարհաքաղաքական կշիռը:
Մասնագետները կարծում են, որ վերջին հայտարարությունից հետո Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերություններն էլ ավելի կսրվեն, քանի որ նրանք միանգամայն հակոտնյա դիրքորոշումներ ունե այս հարցի շուրջ:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում