Գազի գինը արդյո՞ք կթանկանա

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բնական գազի սակագնի վերանայման հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ինչպես հայտնում է Civilnet.am –ը «ՀայՌուսգազարդ»-ի հայտն ուշագրավ է այն տեսանկյունից, որ մինչ այժմ ՀՀ բոլոր պաշտոնյաները, այդ թվում’ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, հայտարարում էին, թե Հայաստանի համար ռուսական գազի գինը չի բարձրացել, այնինչ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն’ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ռուսական գազը ձեռք է բերել $247/1000 խմ գնով, անցած տարվա նույն ժամանակահատվածի $220/1000 խմ-ի համեմատ։

«Ժողովուրդ» թերթը նշոմ է, որ հանձնաժողովի մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանը չի հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, պարբերականը հավաստի տվյալներ ունի, որ առաջիկա ամիսներին նման հայտ ներկայացվելու է:

PanARMENIAN.Net –ն էլ իր հերթին գրում է, որ վերջին ամիսներին պաշտոնյաները հայտարարում էին, որ գազի սակագների հարցը քննարկման փուլում է Ռուսաստանի հետ:

Գազի սակագնի բարձրացման զսպումը կապված էր ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ 2012թ. մայիսին կայացան խորհրդարանական ընտրությունները, 2013թ. փետրվարին՝ նախագահական, իսկ օրերս՝ նաև Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրություններից հետո հանգիստ շունչ քաշելով՝ իշխանությունը կարող է հանգիստ գնալ գազի սակագների բարձրացման:

Ենթադրվում է, որ Հայաստան ներկրվող գազի 1000 խմ արժեքը կկազմի 247 դոլար, ինչը 67 դոլարով կամ 37 տոկոսվ թանկ է Հայաստան ներկրվող գազի համար հաստատված 180 դոլար սակագնից:

Գազի գնի կթանկանա, թե՞ ոչ, ժամանկը ցույց կտա, բայց կա մի ասացվածք. առանց կրակի ծուխ չի լինում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում