ՀԱԿ-ը ԱՄՆ փոխդեսպանի հետ քննարկել են ներքաղաքական հարցեր

Մայիսի 14-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ’ վերջինիս’ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով և քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երևանի ավագանու անցած ընտրությունները։

Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երևանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, շեշտել է իշխանությունների կողմից հայաստանյան ընտրական համակարգի ջախջախումը, ինչպես նաև պետական համակարգի տոտալիտար և կոռումպացված բնույթը, որպես Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման հիմնական խոչընդոտներ: Փոխդեսպանի խնդրանքով նա անդրադարձ է կատարել նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում ՀԱԿ–ի ունեցած մոտեցումներին:

Կոնգրեսի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել փոխդեսպան Դոնահյուին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում