Շտապ: Պղծել են Պռոշյանի գյուղապետի շիրիմը
Նմանատիպ
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում. նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել են՝ վրան գրելով «պարահանդեսն ավարտվեց»: Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, այդ մասին տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Նրա սպանության մեղադրանքով կալանավորված է Պռոշյան գյուղի գյուղացի Արայիկ Պետրոսյանը:
Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Հունիսի 11-ին այս գյուղում նշանակվել են գյուղապետի ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում