Իմ ամուսինը կտրուկ պտտվելուց ոտքը դրել է ջրի վրա և սայթաքել, մենք ոչ մի բողոք չունենք Ծառուկյանից. Տուժողի կին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Slaq.am: Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի առիթով՝ ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը։ Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց տուժողի կնոջ՝ Լիլիթ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները։
«Իմ տղան աշխարհի բռնցքամարտի չեմպիոն է, ով ունի երկքաղաքացիություն, երեխաս ելույթ ունեցավ և հաղթեց, որից հետո մենք մեկնեցինք Ռուսաստան և այստեղ երեխայիս հետախուզում տվեցին, և քանի որ երեխաս ամուսանացած էր, կինն ու թոռնիկս մնացել էին այստեղ, ինքն էլ հետախուզման մեջ էր, ընտանիքը չէր կարողանում միասին լինել, թոռնիկս անընդհատ լացում էր և հորն էր պահանջում, մեր նյարդերն արդեն 2 տարի է ամբողջովին քայքայվել էին։ Մենք իմանալով, որ այս հարցին միայն լուծում կարող է տալ պարոն Ծառուկյանը՝ դիմեցինք նրան։ Ինչ-ինչ պատճառներով 2 տարի չէր ստացվում մեր հանդիպումը։
Մենք իր հետ վաղեմի ընկերներ ենք և իմանալով, որ Պարոն Ծառուկյանը բոլոր սպորտսմեններին աջակցում է, բոլորին օգնում է ամուսինս գնաց Օլիմպավան պարոն Ծառուկյանին հանդիպելու։ Իրենք զրույց են արել, ամեն ինչ լավ է եղել, ուղղակի էնտեղ ամբիոնի վրա ջուր է թափված եղել և կտրուկ պտտվելուց ոտքը դրել է ջրի վրա և սայթաքել, ընկել է աթոռի վրա, ուրիշ ոչ մի բան չի եղել։ Մենք ոչ մի խնդիր, ոչ մի բողոք չունենք պարոն Ծառուկյանի հետ։
Ինչ որ ելույթներ են եղել, խոսակցություններ են եղել, դրանք բոլորը ես եմ ասել, գնացել եմ հիվանդանոց տեսել եմ ամուսնուս, նրան սրսկել էին թմրեցնող դեղեր, գիտակցությունն էլ տեղում չէր, ինչ որ խոսել եմ՝ ես եմ բարձրաձայնել, իսկ ամուսինս ինչ ասել է՝ արդեն դեղի ազդեցության տակ է եղել։ Մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք ոնց եղել ենք բարեկամներ, այդպես էլ մնացել ենք, ոչ մի խնդիր չունենք ոչ պարոն Ծառուկյանի հետ, և ոչ էլ ուրիշների հետ, ուղղակի ես որպես ծնող՝ պահի ազդեցության տակ բարձրաձայնել եմ այդ հարցը»։
Խոսելով տուժողի վիճակի մասին, նա ասաց․ «վիճակը ստաբիլ է, 2-3 ժամից նոր մանրամասներ կասեն վիճակի մասին»։
Հարցազրույցի ձայնագրությունը ստորև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում