ԲՀԿ-ից հեռանում են
15/05/2013 09:35
Նմանատիպ
Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի՝ իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատեց մեր տեղեկությունը՝ որեւէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները:
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում