«Անուշի» դերակատարը փոխվել է`«վերևներից» ստացած զանգի արդյունքո՞ւմ

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Ալ.Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումից շատ կարճ ժամանակ առաջ Անուշի դերակատարը փոխարինվել է մեկ արիշով, և դա եղել է «վերևներից» ստացած զանգի արդյունքում: Տվյալ ներկայացումը կայացել է մայիսի 11-ին: Օպերային թատրոնի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ ոչ մի զանգ էլ չի եղել և մեներգչուհու փոփոխության պատճառը զուտ տեխնիկական է: Զանգի հնարավորությունը ժխտում են նաև փոխարինած ու փոխարինված երգչուհիները’ Հասմիկ Թորոսյանը և Նունե Բադալյանը: Մանրամասները’ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում