ՀՀԿ-ի համար մեկ է, թե ուր է ԲՀԿ-ն

«Մինչև այսօր էլ հայտարարված էր, որ ընդդիմություն չէ, այլընտրանք է»,- երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Հարցին՝ մինչ այսօր մտավախություններ չկայի՞ն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, Գալուստ Սահակյանն ասել է. «Դե, եթե դառնար՝ կդառնար: Բայց ինքը վերահաստատեց, որ ընդամենն այլընտրանք է»:

Հարցին՝ ՀՀԿ-ին դա ոգևորո՞ւմ է, ասել է. «Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարևորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում