Ռուսական ռևանշ` Ադրբեջանի սպառվող նավթի միջոցով
Նմանատիպ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև Ռուասաստանի Դաշնության տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին» փաստաթուղէ ստ է ստորագրել: Այդ մասին մամուլում տեղկեություններ են սկսում շրջանառվել մայիսի 14-ից, սակայն Մեդվեդևը իր պաշտոնական որոշումը կայացրել էր դեռևս մայիսի 5-ին:
Ինչպես տեղեկացնում է « Аргументи.ru» ռուսական լրատվական կայքը, Մեդվեդևը կարգադրել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության, համաձայնագրի (1996 թ-ի հունվարի 18) դադարեցման որոշման մասին տեղյակ պահել ադրբեջանական կողմին:
Վերոնշյալըը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի մասին է, որը նախատեսում է Կասպից ծովից ադրբեջանական նվաթը Բաքու-Նովոռոսիսկ խողովակաշարով հասցնել Սև ծով: Մասնագետների կարծիքով այս նավթամուղի հիմնական մրցակիցն էր Բաքու- Թբիլիսի- Ջեհյան-ը: Համաձայան այդ պայմանագրի Ադրբեջանը պարտավորվում էր տարեկան 5 մլն տոննա նավթ փոխադրել Ռուսաստանի տարածքով: Սակայն սկսած 2011թ-ից Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ռուսական «Տրանսնեվթ» ընկերության միջև տրանսպորտային սակագների և փոխադրվող նավթի ծավալների վերաբերյալ տարաձայնություններ էր սկսվել: 2011թ. այս նավթամուղով փոխադրվել էր մոտ 2 մլն տոննա նավթ, ինչը 11.3%-ով քիչ էր 2010թ. ցուցանիշից և մոտ երկու անգամ պակաս՝ պայմանագրով նախատեսված չափից: Ռուսական կողմն Ադրբեջանից մասնավորապես պահանջել էր ավելացնել փոխադրման ծավալները:
Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել իր նվաթային ռեսուրսենրի անբավարար քանակը’ մեղադրելով ռուսական կողմին իր առաջ քաշած պայմանները չբավարերելու մեջ:
Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքի հետ զրույցում Նավթային հետազոտույունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը հետևյալկերպ է մեկնաբանել կատարվածը: Նա նշել է, որ Ռուսաստանը մերժել է Բավքի’ համաձայնագրի մեջ երրորդ կողմ ավելացնելու պահանջը: Մասնագետը նաև հայտարարել է, որ Բաքուն մեծ գումարային կորուստներ էր ունենում նախագծի շրջանակներում, քանի որ ադրբեջանական ավելի «որակյալ» նավթը խառնվում էր սիբիրյանին, որի արդյուքնում յուրաքանչյուր բարելի դիմաց նրանք կորցնում էին 15-23 դոլլար; Շաբանը այս որոշումը որակել է քաղաքկան:
Մինչդեռ «Տրանսնեվթի» պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինն ռուսական «ԻՏԱՌՌ -ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է, որ պայմանագրի լուծման պատճառը հենց նավթատարի թողունակությունն ավելացնելու՝ ռուսական կողմի պահանջը չկատարելն է եղել: «Վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանը չէր կատարում միջկառավարական այդ համաձայնագրի պայմանները՝ Ռուսաստանի տարածքով տարեկան փոխադրում էր երկու անգամ ավելի քիչ նավթ, քան նախատեսված էր փաստաթղթում: Փոխադրման ծավալներից ստացված եկամուտը բավարար չէ անգամ խողովակաշարի տեխնիկական սպասարկման ծախսերը հոգալու համար»,-նշել է նա:
Ռուսական կողմի որոշումը ունի տնտեսական հիմքեր, սակայն այն եկավ էլ ավելի սրելու ռուս-ադրբեջանական լարված հարաբերությունները, որոնք կարծես թե միտում չունեն վերականգնվել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շուրջ համաձայնության չգալուց հետո:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում