Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
ԱԺ-ն կանդրադառնա նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում