ԱՄՆ-ն «ջրի ճամփա» է դարձել Սաակաշվիլու համար
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլինի պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ-ը: Ինչպես տեղեկացնում է «Geotimes.ge» լրատվական կայքը Վրաստանի նախագահը արդեն հասցրել է հանդիպել ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոյին,ով, ըստ կանխատեսումների, կլինի 2016թ-ի Ամերիկայի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկը:
Համդիպման գլխավոր թեման եղել է Վրաստանում վերջին ներքաղաքական զարգացումները, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, Վրաստանի’ ՆԱՏՕ-ին անդամակցությունը:
Մարկո Ռուբիոն իր խոսքում նշել է, որ Վրաստանը նշանակալի առաջընթաց է գումարել նաև նոր իշխանությունների օրոք: Դա կարևոր միտում է, որը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «apsny.ge» լրատվականը, ամերիկացի սենատորն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ընգծել ԱՄՆ-ի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում:
Նրանք քննարկել են նաև վրացի զինծառայողների մասնակցությունը միջազգային խաղաղպահ առաքելություններին, որն, ըստ Մարկո Ռուբիոյի, չափազանց բարձր է գնահատվում ամերիկյան իշխանությունների կողմից:
Հատկանշական է, որ Սաակշվիլին վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ պաշտոնական այցն է կատարում ԱՄՆ-ը: Վերջին այցին նախորդել էին իրադարձություններ, որոնք էլ ամենայն հավանականությամբ դարձել են այցի հիմնական պատճառներից:
Օրերս Աֆղանստանի Գելմենդ նահանգում ահաբեկիչների հարձակման հետևանքով երեք վրացի զինծառայող էր զոհվել, որոնք խաղաղպահ առաքելություն էին իրկանացնում այնտեղ:
Իսկ մինչ այդ ցավալի իրադարձությունը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին էր ներկայացրել էր իշխանական թևի նախագահի թեկնածուին:
Հաշվի առնելով Սաակաշվիլիի սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ’ կարելի է եզրակացնել, որ Սաակաշվիլին պաշտոնական այցի անվան տակ մեկնել էր քաղաքական խորհրդակցություն անցկացնելու’ իր թիմի հետագա ճակատագրի մասին:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում