«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները’ ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:

Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր’ շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող’ ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը:

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը’ 16:00-ին:

Նաեւ տեղեկացնում ենք, որ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է Վարչական դատարան’ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում