ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկը. «ՀՀ Կառավարության 2017 թ-ի մայիսի 18-ի «Ամբերդ ամրոց», «Բերդ» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Ամբերդ ամրոց», «Բերդ» պատմամշակութային արգելոցների մասնաճյուղեր ստեղծելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություն կատարելու մ ա ս ի ն»541 – Ն որոշմամբ ստեղծվել է «Ամբերդ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցը՝ 45,07 հեկտար տարածքով, որը պահպանության է հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Այսինքն՝ ինչպես «Ամբերդ ամրոց»-ի տարածքում գտնվող բոլոր ենթահուշարձանները, այնպես էլ Ս․Աստվածածին եկեղեցին, որպես հուշարձան, ներառված են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող «Ամբերդ ամրոց» արգելոցի կազմում։
Սակայն կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2001 թ․հուլիսի 9-ի N 616, Արագածոտնի մարզի Ամբերդի կամ այսօրվա «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում գտնվող Ս․Աստվածածինեկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Այդ նույն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի համաձայն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ պետք է կնքվեր նշված եկեղեցու հանձնման համապատասխան պայմանագիր։ Իսկ մեկամսյա ժամկետում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պահպանական պարտավորագիր ներկայացներ։
Նույն որոշման 5-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված եկեղեցու հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետոմեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովվեր գույքային իրավունքների պետական գրանցումը:
Սա նշանակում է, որ ՀՀ կառավարության N 616 որոշմամբ Ս․Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, սակայն իրավունքի փաստի գրանցում այդպես էլ տեղի չի ունեցել։
Մյուս կողմից ՀՀ կառավարության 541-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու համար իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, որպես պարտադիր փաստաթուղթ պահանջվել է տարածքում առկա բոլոր շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկություններ (բնութագրեր, սխեմաներ, հատակագծեր և այլն)։ Այդ պարագայում է միայն կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ապա ՊՈԱԿ-ի իրավունքները։
Առաջիկայում «Ամբերդ ամրոց» արգելոցում նախատեսվում է մեկնարկել տոմսային տնտեսություն, ինչը ներառում է աշխատանքային որոշակի ռեժիմ, այդուհանդերձ ՊՈԱԿ-ը պատրաստակամ է յուրաքանչյուր դեպքում աջակցել Հայ Առաքելական եկեղեցուն՝ Ս․Աստվածածին եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու հարցում՝ նախապես տեղեկացնելու պարագայում։
Հ․Գ․Խաչիկ Վարդանյանի վերջին գրառումը․«Սիրելի ընկերներ, բարեպաշտ հավատացյալ բարեկամներ, Ամբերդի հետ կապված խնդրի շուրջ այսօր Մշակույթի փոխնախարարի և ՊՄՊ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանի հետ համատեղ հանդիպել և խոսել ենք: Խնդիրն ստացել է լուծում հօգուտ բոլորիս: Եկեղեցում կշարունակվի հոգևոր ծառայությունն անխափան: Ներեղություն եմ հայցում Ա. Թարվերդյանից, քանի որ նրա պահանջներնն եղել են օրենքի շրջանակներում, ցավոք այլ կերպ են փոխանցվել ինձ: Տերն օրհնի ամենքին: Կամ և մնում եմ ծառան մեր Տիրոջ և հավատարիմ սպասավոր մեր Մայր Սուրբ ԵԿեղեցու»»:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիրը հայտնել էր, որ նախօրեին իրեն են փոխանցել ՀՀ մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքը, որի համաձայն՝ իրեն արգելվել է Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում