Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ձեռք տալի՞ս է ԵԱՀԿ-ին

Մայիսի 15-իմ Ավստրիայում մեկնարկել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը , որտեղ ի թիվս բազմաթիվ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Արդեն իսկ ելույթներով են հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելին:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովն իր ելույթում շեշտը դրել է հատկապես Մինսկի խմբի ձևաչափի վրա և նշել, որ ձևաչափը պետք է ավելի կենսունակ դարձնել, իսկ բանակցություններն’ առարկայական՚:
Մամեդյարովն իր ելույթում ակնարկել է նոր միջնորդների ներառման հարցը’ նկատի ունենալով Թուրքիային; Այնուհետև անդրադարձ է կատարվել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակին ‘մեկ անգամ ևս փաստելով դրա լիազորությունների նվազեցման հարցը:

Իր ելույթում Մինսկի խմբի համանախագահ Քելին հասկացրել է Բաքվին, որ չպետք է երախտամոռ լինել, քանի որ ԵԱՀԿ-ի առաքելությունը մեծ ավանդ է ունեցել Բաքվում բարեփոխումներ կատարելու հարցում:

Քելիի խոսքերն է մեջբերում «Day.az»-ը, որում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ը կրկին հայտարարում է, որ կողմ է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործող մանդատի պահպանմանը և Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում կառուցողական երկխոսություն սկսել այդ հարցը լուծելու համար»:

Քելին , քննադատելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն, անազատություներն ու ժողովրդավարության ցածր մակարդակը, անդարադարձել է նաև ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Նա նշել է. «ԱՄՆ-ը կարծում է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է մնան ԵԱՀԿ- օրակարգում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը շարունակելու է սերտորեն համագործակցել կողմերի հետ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ստատուս-քվոն անընդունելի է, բանակցություններում առաջընթաց գրանցելն իսկապես անհրաժեշտ է»:

ԵԱՀԿ-ի շրջանակներում անցկացվող ցանկացած հանդիպման ժամանակ կողմերը նշում են, որ եկել է փոփոխությունենրի պահը և պատրաստակամություն հայտնում բանակցությունները ավելի արդյուավետ հունով տանելու, սակայն դեռևս ոչ մի տեղաշարժ չի նկատվում:

Որոշ մասնագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը ձեռնատու չէ հենց ԵԱՀԿ-ին, քանի որ ներկա պահին այն սակավաթիվ գործոններից է, որն արդարացնում է ԵԱՀԿ կառույցի գործունեությունը:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում