Մամեդովը դժգոհում է ադրբեջանական արդարադատությունից

Նասիմինյան մարզային դատարանը այսօր ևս երեք ամիս է ավելացրել ընդդիմադիր «Հանրապետական այլըտրանք» կուսակցության լիդեր Իլհար Մամեդովի բանտարկության ժամկետին: Վերջինս մեղադրվում էր հունվարի 23-24-ը Իսմայիլում տեղի ունեցած անկարգությունները հրահրելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «contact.az» լրատվական կայքը, Մամեդովը սկզբում բանտարկվել էր ընդամենը 2 ամիս ժամկետով, իսկ այնուհետև ավելացվել էր ևս 2 ամիս: Վերջնարդյուքնում ընդդիմադիր գործիչը ազատ կարձակվի միայն սեպտեմբերի 4-ին:

Վերջինիս փաստաբան Ջավադ Ջավադլիի հայտարարել է, որ ի նշան դատարանի վճռի հետ անհամաձայնությանը, Մամեդովը հրաժարվել է ոտքի կանգնել դատարանի առաջ:

« Turan» գործակալությանը տված հարցազրույցում Ջավադլին հայտնել է Մամեդովի տեսակետն, ըստ որի իր ձերբակալության ժամկետը ավելացնում են’ փորձելով հեռացնել ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցությունից գործելուց: Միաժամանակ փաստաբանը նշել է, որ մեղադրանքները չունեն իրավական հիմք:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում