Սեդրակյանի փաստաբանը դատի կտա իր պաշտպանյալի պատվին ու արժանապատվությանը վնաս հասցրած Կարո Եղնուկյանին
Նմանատիպ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատի կտա «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանին: Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունից: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանն այժմ կալանքի տակ է: Եղուկյանը մեղադրվում է Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելու համար:
«Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու և նրան վիրավորելու կապակցությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վարդան Սեդրակյանը, վերջին երեք տարվա ընթացքում 3 մլն դոլար գումար է խաղացել, սակայն դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Նրա կարծիքով, այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի եւ հնչեղություն ստանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում