Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում այսօր տեղի են ունենում 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Վան Հաոն էր: Շախմատիստները 37-րդ քայլում պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերն ունի 4 միավոր, իսկ Վան Հաոն’ 2.5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում