Սերժ Սարգսյանն ամռանը կայցելի Լեհաստան

«Հրապարակը» գրում է. «ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն հարցրինք’ սպասվո՞ւմ է առաջիկայում Սերժ Սարգսյանի այց Լեհաստան: Այո’ հունիս-հուլիս ամիսներին. «Դետալներն այս պահին ճշտվում են»:

Ի՞նչ օրակարգով: «Այցն առաջին հերթին, բնականաբար, կառնչվի երկու երկրների երկկողմ հարաբերություններին եւ հարցերի հաջորդ շրջանակ կներառի Եվրոպական Միության հետ Հայաստանի երկխոսությունը. Լեհաստանը, որպես Արեւելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է, որ Հայաստան-ԵՄ մերձեցումն ավելի սահուն ընթացք ունենա’ հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ նոյեմբեր ամսին տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը»:

Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Մաքսային միությանը: «Ինձ համար դժվար կլինի այդ հարցին պատասխանել, որովհետեւ այդ կառույցը դեռեւս նոր ձեւավորվող միություն է, մենք դեռ չգիտենք, թե ինտեգրացիոն այդ ձեւն ինչպես կաշխատի պրակտիկայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում