ՀՀԿ շենքում երեկ անշլագ էր

«Հրապարակը» գրում է, թե երեկ հետկեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին «գոլդ» համարներով մեքենաների «հավաք» էր: Միայն Գեւորիկը չկար: Պարզվեց’ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է ԱԺ:

ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երեւանաբնակ ընկերների հետ մի տասը «կռուգ» պտտվեցին գրասենյակի ու կառավարության շենքի շուրջ’ մինչեւ ժամը լրանա: Ամենաուշը եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ու խիստ գործնական մտավ նիստերի դահլիճ: Ոտքի վրա էր Արմեն Աշոտյանը, որն «Ազատություն» ռ/կ-ի համար նկարվելուն զուգահեռ տանտիրոջ նման դիմավորում էր եկողներին, այդ թվում եւ կառավարության նոր ու հին անդամներին, ճանապարհում նիստերի դահլիճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում