Գազի հարցով «ընդվզում չկա»

«Առավոտի» այսօրվա խմբագրականում կարդում ենք. «2010 թվականի ամռանը Ֆրսսնսիայում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում: Կառավարությունը [այն ժամանակ իշխանության գլխին էին Սարկոզիի գլխավորած աջ ուժերը] օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի’2018 թվականին թոշակային տարիքը բարձրացվելու էր 60-ից մինչեւ 62 տարեկան: Ֆրանսիացիները, պարզվում է, չէին ուզում հավելյալ երկու տարի աշխատել և ակտիվորեն բողոքում էին արհմիությունների և ձախ կուսակցությունների կոչով: Հայաստանում գազի գինը պատրաստվում են բարձրացնել 67 տոկոսով և ոչ թե 5 տարի հետո, այլ հենց հիմա, բայց փողոցներում զանգվածային բողոքի նշաններ աոայժմ չեն նկատվել: Պատճառը թերևս այն է, որ մեզ մոտ չկան արհմիություններ, մեր մեջ ասած’ չկան նաև աջ կամ ձախ կամ որևէ այլ քաղաքական ուժեր: Կան հղփացած, չափը կորցրած, այսպես կոչված, «քրեաօլիգարխներ»’ իրենց արբանյակներով, ինչպես նաև մի քանի տասնյակ գործիչներ, որոնք անկեղծության այս կամ այն աստիճանով քննադատում են իշխանավորներին: Անվանել այդ խմբերը «իշխանություն», «ընդդիմություներ», «կուսակցություններ» հնչեղ անուններով’ չափազանցություն է: Այդ քննադատող գործիչները կարողանում են ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար դժգոհ մարդու [մի քանի հարյուր հազար դժգոհներից), հավաքվածները մեծագույն հաճույքով լսում են «քրեաօլիզարխների» հասցեին թունդ խոսքերը, վանկարկում են, սուլում են, ցանկանում են գնալ Բաղրամյան 26 և… գնում են իրենց տներով:Բայց ուշադրություն դարձրեք’ մարդիկ Ազատության հրապարակում հավաքվում են գլխավորապես այն միջոցառումից հետո, որը դարձյալ պայմանականորեն կոչվում է «նախագահական ընտրություններ»: Պայմանականորեն’ որովհետև եթե չկա իշխանություն և ընդդիմություն, ապա ո՞ր հրաշքով պիտի անցկացվեն իսկական ընտրություններ’ դա իրականում տեխնիկական գործընթաց է, որը պաշտոնականացնում է իշխանության վերարտադրությունը: Բայց մարդիկ փողոց են դուրս գալիս հենց նման միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք հույս ունեն, որ «չար թագավորին» կփոխարինի «բարի թագավորը», որի արդյունքում նրանք կսկսեն լավ ապրել:Մեր քաղաքական մշակույթը ենթադրում է, և մեր գործիչներն էլ այդպես են կողմնորոշում քաղաքացիներին, որ փողոց կարելի է դուրս գալ միայն իշխանափոխության պահանջով, մնացած պահանջները մանր են և անկարեւոր: Հիմա եթե ընդդիմադիրներն ասեն’ «դուրս եկեք փողոց և պահանջեք, որ գազը չթանկանա», նրանց կոչին քչերը կհետեւեն, որովհետև ընդդիմադիրների ստանդարտ վարքագիծը հետևյալն է’ «տվեք մեզ իշխանություն, և հաջորդ իսկ օրը գազի գինը կդաոնա երկու կոպեկ»: Իսկ այդ փաստարկը կաշխատի միայն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:Մինչև հասարակությունը չստեղծի իր սեփական կառույցները և չսովորի պայքարել իր իրավունքների և ոչ թե իշխանափոխութւան համար, իշխանությունը կանի այն, ինչ կուզի: Օրինակ’ կբարձրացնի գազի գանը: Մարդիկ կդժգոհեն, կբողոքեն կյանքից’ ամեն մեկն իր անկյունում, և սուսուփուս կվճարեն գազի համար’ նոր սակագնով: Կամ կգնան այնպիսի մի երկիր, որտեղ գազի վարձն իրենց աշխատավարձի կեսը չի տանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում