ՓՄՁ աջակցության ծրագրերը թերի են կատարվել հենց Կառավարությունո՞ւմ

Օր ու գիշեր փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին թմբկահարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է զբաղվել պարզ պոպուլիզմով: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իր սիրելի նախարարների ղեկավարած գերատեսչություններում ՓՄՁ աջակցության ծրագրերը թերի են կատարվել: Նույնիսկ ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացրած ստուգումների արդյունքում բավական ուշագրավ փաստեր է բացահայտել: Պարզվում է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի «2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում 18-ը, 2011 թ.’ 17 սուբյեկտից 8-ը, իսկ 2012թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-­ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա և ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը»: Այսինքն’ պետբյուջեի գումարները «գրպանվել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում