Շտապ. «Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել

Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարությունից: 

Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:

Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ’ 4500քմ մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում