Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել

Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք չի տվել։

«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ», – այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռ.Քոչարյանը։

Նրա խոսքով, ինքն ապշել է մեղադրանքին ծանոթանալով։ Այդուհանդերձ պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև վերջ։ «Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ։ Ո՞ւր պետք է փախչեմ», – ասել է նախկին նախագահը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում