«ժողովրդավարության հաղթանակը» հասնում է նաև Սիրիա

Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի վերաբերյալ որոշում է ընդունվել, որով քննադատվում է Սիրիայի իշխանություններին և, որպես երկրի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում «Ընդդիմադիր ուժերի ազգային կուալիցային»: Ինչպես տեղեկացնում է « Reuters» գործակալությունը, փաստաթղթին կողմ է արտահայտվել 107 պետություն, 59-ը’ ձեռնպահ, իսկ 12-ը դեմ է քվեարկել:

Դեմ քվեարկողների ցուցակը ղեկավարում էր Ռուսաստանը, որի ներկայացուցիչը քվեարկությունից առաջ կոչ է արել Գլխավոր ասամբելայի մասնակիցներին հարել Ռուսաստանի տեսակետին և զերծ մնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին միակողմանի գնահատական տալուց:

Բավական գոհունակ կեցվածքով է թուրքական «Hurriyet»-ն անդրադառնում փաստաթղթի ընդունմանը: Մեկնաբանություններում թուրքական լրատվամիջոցը ևս մեկ անգամ քննադատում է Ռուսաստանին, որպես ապակառուցողական դերակատարի, որը Իրանի, Սիրիայի, Հյուսիսայի Կորեայի հետ միասին դեմ է արտահայտվել այդ «մարդասիրական» փաստթղթին:
Միացյալ նահանգները, Մեծ Բրիատանին, Ֆրանսիան , միանալաով արաբական այլ երկրների, աջակցել են Քաթարի կողմից առաջ քաշած փաստաթղթի ընդունմանը:

Արևմտյան պարբերականներն ժողովրդավարության հաղաթանակի հռետորաբանությունից զատ ներկայացրել են ՄԱԿ-ում իրենց դեսպանների ելույթները’ կապված փաստաթղթի հետ:

«Այս կոնֆլիկտի հետանքներն էլ ավելի զարհուրելի են դառնում ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Այս որոշումը լավ հիմք է նախապատրաստում խաղաղության կոնֆերանսի համար»-, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերն է մեջբերել «CNN»-ը:

Նմանատիպ տեսակետ է արտահայտել նաև Ֆրանսիայի դեսպան Ժերարդ Արաուննդը և Գերմանիայի դեսպան Փիթր ՈՒիթինգը:

Այսպիսով ևս մեկ անգամ ականատես ենք լինում պետության ներքին գործերին չմիջամտելու հնացած սկզբունքի խախտմանը: Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված Ասադի օրինական իշխանությունը ՄԱԿ-ի ամբիոնում փոխարինվում է դրսի ուժերի կողմից հովանավորվող ապստամբների ներկայացուցիչներով: Եվ այս ամենը ստանում է «ժողովրդավարության հաղթանակ» պիտակավորումը:

ԱՆՆա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում