Սաակաշվիլու թիմը տապալում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքում փոփոխությունները
Նմանատիպ
Մայիսի 15-ին վրացական Խորհրդարանում շարունակվեցին դեռև նախորդ նստաշրջանից հետաձգված «Օկուպացված տարածքների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի քննարկումը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել իշխող «Վրացական երազանք» ուժի կողմից, որը սակայն չի ստանում ընդդիմադիր «Ազգային ճակատի» պատգամավորների համաձայնությունը:
Ինչպես տեղեկացնում է «Civil.ge» լրատվական կայքը, խորհրդարանական այս քննարկումների ժամանակ ևս ընդդիմադիրները փորձել են տապալել օրենքում փոփոխություններ կատարելու ջանքերը:
Հիշեցնենք, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքը նախատեսված է օտարերկրյա բոլոր այն քաղաքացիների համար, որոնք Աբխազիայի և Հարավային Օսեթեիայի տարածքով անցնում են Վրաստան: Նրանք համարվում են անօրինական սահամանը հատածներ և քրեական պատասխանատվության են ենթարկվում 2-4 տարվա սահամններում:
Օրենքի փոփոխության հեղիանակներն առաջարկում են քրեական պատասխանատվության փոխարեն սահմանել վարչական տուգանք: Առաջին անգամ օրենքը խախտողները կպատժվեն 400 լարիով, իսկ երկորդ անգամվա դեպքում 8000 լարիով: Օրենքի նախագծի քննարկումը կրկին հետաձգվել է:
Հատկանշական է, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են ԵՄ-ի պահանջով, մինչդեռ խոչըդոտվում են հենց եվրաինտեգրման ջատագով ընդդիմադիրների կողմից:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում