Ցուցարարները Կառավարության շենքում են. նրանք նիստում կներկայացնեն իրենց խնդիրները

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների հետ քիչ առաջ հանդիպեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

Tert.am-ի փոխանցմամբ Միքայել Սողոմոնյանը առաջարկել է, որպեսզի ցուցարարներից 2-3 մարդ ներս մտնեն և խնդիրը բարձրաձայնեն հանձնաժողովի նախագահին, սակայն ցուցարարները պնդեցին, որ առանց լրագրողների իրենք ներս չեն մտնի:

Սողոմանյանը նշել է, որ շենքային պայմանները թույլ չեն տալիս նման հանդիպում անցկացնել։

Մեկ այլ աղբյուրի’ Aysor.am-ի փոխանցմամբ, Սողոմոնյանը նշել է, որ հանրությանը տեղյակ կպահեն, թե ինչ է քննարկվում:

Դիտարկմանը, թե գազի գինը չորոշված հանձնաժողովն ինչո՞ւ է սեփական նախաձեռնությամբ քննարկում նաև էլեկտրաէներգիայի գինը, Մ. Սողոմոնյանն ասաց, որ փոխկապակցված երևույթներ են, դրա համար էլ քննարկվում է:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ  այս պահին ակտիվիստները հանձնաժողովի ներսում են:

Մանրամասները կտեղեկացնենք քիչ անց:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում