Ամենա, ամենա Սոնան
02/08/2018 18:10
Նմանատիպ
Առաջին օրն էր, Սոնան հևիհև
Վազքով տուն եկավ, հազիվ էր խոսում:
– Մայրիկ ջան, գիտե՞ս, թե ինչ է եղել՝
Լիքը Սոնա կար մանկապարտեզում…
Մեկը շեկլիկ էր, մազերը երկար,
Մեկը սևուկ էր, աչքերը փայլուն,
Մեկը ինձնից բոյով էր, նիհար,
Մեկն էլ փոքրիկ էր, հազիվ էր քայլում:
Բայց դե, նրանց մեջ, գիտե՞ս մայրիկ ջան,
Ես եմ ամենա, ամենա Սոնան –
Ես բոլորից շուտ ճաշիկս կերա,
Ես բոլորից շուտ քնեցի խելոք
Ու ամբողջ օրը լաց չեմ եղել, բա՜…
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում