Վրաստանը սգում է
16/05/2013 13:14
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանագրով մայիսի 16-ին երկրում սուգ է հայտարարել։ «Грузия online-ի» փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը երեկ դիմել էր նախագահին՝ մայիսի 16-ը սգո օր հայտարարելու խնդրանքով։
Այս կապակցությամբ երկրի բոլոր պետական հաստատություններում այսօր իջեցվել են դրոշները և հետաձգվել ժամանցային միջոցառումները։
Ինչպես տեղեկացնում է «GHN» լրատվական գործակալությունը, այսօր՝ ժամը 08։00-ին, Թբիլիսի են տեղափոխվել թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում զոհված 3 վրացի զինվորականների մարմինները։ Օդանավակայանում արարողությանը ներկա են գտնվել Վրաստաի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլենդը: Նրանց մարմինները տեղափոխվել են Կաշուեթի եկեղեցի:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում