Մահացել է «Մանուշյանի խմբի» վերջին անդամը
06/08/2018 18:15
Նմանատիպ
101 տարեկանում մահացել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդ Միսաք Մանուկյանի խմբի վերջին անդամ Արսեն Չաքարյանը։ lexpress.fr հաղորդմամբ, նա մահացել է օգոստոսի 4-ին Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում։
Ա. Չաքարյանը ծնվել է 1916 թ. Արևմտյան Հայաստանում, փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ հասել է մինչև Բուլղարիա, իսկ 1930 թ. հաստատվել է Փարիզում։
Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ։ Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում 1944 թվականի փետրվարի 21-ին։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում