Ու՞մ հետ կիսվեմ

Ու՞մ հետ կիսվեմ

Ու՞մ հետ կիսվեմ,
Երբ քամին է իր ոռնոցը ձգում լուսին,
Երբ աշունն է լալկան ու թաց
Անհույս փլվել բարդու ուսին,
Երբ աստղերն են երազ մուրում
Մեկը մյուսից…

Ու՞մ հետ կիսվեմ…
Օրը վհատ
Աչքն է պահել մայրամուտին,
Գլուխ չունի ոչ ոք ինձ հետ
Ոսկու գին է բացը ունկի…
Դեռ խուժում են աջ ու ձախից
Երգեր լալկան, հառաչ ու ճիչ.
Ու …քիչ առ քիչ
Իմ թախիծն է աչքիս թվում արդեն չնչին.
Եվ կիսվելու հիմա ….ոչինչ…
Ու մեկ քամուն եմ հույս տալիս,
Մեկ ջերմ գգվում եմ աշունքին…
Գիրկս բաց է, ազատ հոգիս…
Է՜յ, ո՞վ կա էլ
Կորված վշտից…

ՆԱՆԵ

Հետևեք մեզ նաև Telegram-ում