Ծառուկյանն ու Լուկաշենկոն պայմանագիր են կնքել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է  ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաև իր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է (ԱՕԿ):

Ա.Լուկաշենկոն և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կնքեցին պայմանագիր: Այն ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ:

Նախատեսվում է նաև երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում