Տիգրան Համասյան․ «Լոյս ի Լուսոյ»
Նմանատիպ
Չնայած նրան, որ նա ուսանել է որպես դասական և ջազ երաժիշտ, Տիգրան Համասյանը առաջնորդվում է մի շարք ազդեցություններով, այդ թվում` հայկական ժողովրդական երաժշտությամբ, ռոքով, էլեկտրոնիկայով, պոեզիայով, և շատ այլ ուղղություններով:
Տիգրանը իսկապես ունի յուրահատուկ ոճ: Նա կարող է դրսևորել ոչ միայն ապշեցուցիչ դաշնամուրային ճարտարություն, այլ նաև անհերքելիորեն խորը ստեղծագործական զգացողություն: Նա հավասարապես անկաշկանդ է ջազի, դասական երաժշտության, հայ ժողովրդական ռեպերտուարի, ռոքի, հեվի մեթալի, ավանգարդի, և հայ հոգևոր երաժշտության մեջ։
Տիգրանի մասին հնչած խոսքեր՝
«Հի-ա-նա-լի՜: Հիմա, Տիգրան, դու էս իմ ուսուցիչը»
-ՀԵՐԲԻ ՀԵՆՔՈՔ (HERBIE HANCOCK), ՕՌԼԵԱՆ ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԵՄԻՑ (ORLEANS JAZZ FESTIVAL)
•
«Հասուն և հոյակապ և հարուստ և խորը երաժիշտ»
– ՉԻՔ ԿՈՐԻԱ (CHICK COREA), ՕԳՈՍՏՈՍ 2011Թ.
•
«Նա նվագում է դաշնամուր ինչպես ռագա, հաջորդ Կիթ Ջառեթն է»
– ՏՐԻԼՈԿ ԳՈՒՐՏՈՒ (TRILOK GURTU), THEATRE DU CHATELET, ՄԱՐՏ 2011Թ.
•
«Տիգրանը իսկապես գրավեց ինձ, իրոք ազդեցիկ կերպով»
– ԲՐԵԴ ՄԵԼԴԱՈՒ (BRAD MEHLDAU), NY TIMES, 2011Թ.
•
«Այնտեղ, որտեղ այնքան շատ ժամանակակից ջազ կարող է լինել մկանային հիշողության տաղտկալի ցուցադրում, Տիգրանը հաջողացրել է պահել իմպրովիզացիան թարմ և լիրիկական: Այլ ջազային երաժիշտները լավ կլինի օրինակ վերցնեն»:
– THE GUARDIAN
•
«Տիգրանը աչքի է ընկնում իր այրող ուժգնությամբ»
– THE TELEGRAPH
•
«Շատ սիրեցի Տիգրանի նոր սկավառակը Verve-ում, մեծ տաղանդ է…»
– ՋԱՅԼՍ ՊԻՏԵՐՍՈՆ (GILLES PETERSON), ԿԵՆԴԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
•
«Հաստատուն, բայց միաժամանակ մեղմ հպումով, Տիգրանը թույլ է տալիս մեղեդիին երգել»
– NPR
•
«Փայլուն երաժիշտ»
– LATER WITH JOOLS HOLLAND
•
«Նրա հպումը վսեմ է»
– DOWNBEAT
•
«Կան բազմաթիվ փայլուն և կատարելագործված երիտասարդ ջազ դաշնակահարներ, բայց Համասյանը առանձնանում է, քանի որ նա կարևոր և հրատապ ասելու բան ունի»:
– DAILY TELEGRAPH
Հետևեք մեզ նաև Telegram-ում