Սարհատ Պետրոսյան. «Այսօրվանից դադարեցնում եմ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը»

Սարհատ Պետրոսյան. «Այսօրվանից դադարեցնում եմ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը»

Զգացված լինելով դեռեւս վաղաժամ մաղթանքների համար ուզում եմ վստահեցնել ու հույս հայտնել, որ կարդարացնեմ բոլոր սպասելիքները։ Կարծում եմ դեռ առիթներ կլինեն ներկայացնելում թե ինչու կադաստր եւ ոչ այլ, առաջին հայացքից իմ փորձին մոտիկ, ոլորտ։

Այս պահին ուզում եմ շնորհակալություն հայտնել urbanlab.am-ի անցյալ ու ներկա թիմի անդամներին, ում հետ աշխատելը մեծ բավականություն էր։ Մենք մի քանի տարվա ընթացքում կարողացել ենք կայացնել ոլորտի ամենաճանաչելի ու անկախ քաղաքային հետազոտական կազմակերպությունը, որն այնքան էլ հարթ պրոցես չէր։ Հույս ունեմ որպես խորհրդի անդամ ժամանակ ու ուժ կգտնեմ աջակցել թիմին ընթացիկ ու ապագա ծրագրերում։

Տեղեկացնեմ նաեւ, որ այսօրվանից դադարեցնում եմ նաեւ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը, բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսեւորումներն ու ռիսկերը։ Սա ինձ համար շատ սկզբունքային խնդիր է եղել թե՛ նախկինում, թե՛ կլինի ապագայում, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այժմ արդեն նաեւ որպես հանրային ծառայող։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում